Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը նահանջեց հավակնորդների մրցաշարում

358
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 02:15
Արոնյանը նահանջեց հավակնորդների մրցաշարում

Բեռլինում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը։ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչյուկի հետ։ 5-րդ տուրից հետո Արոնյանը նահանջեց 1 հորիզոնականով։

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Կարուանա - Կարյակին՝ 1/2։1/2

Սո - Կրամնիկ՝ 1/2։1/2

Դին Լիրեն - Մամեդյարով՝ 1/2։1/2


Մրցաշարային աղյուսակը՝ 5-րդ տուրից հետո

1․ Ֆաբիանո Կարուանա՝ 3,5 միավոր

2․ Շախրիյար Մամեդյարով՝ 3 միավոր

3․ Վլադիմիր Կրամնիկ՝ 3 միավոր

4․ Դին Լիրեն՝ 2,5 միավոր,

5․ Լևոն Արոնյան՝ 2,5 միավոր

6․ Ալեքսանդր Գրիշչյուկ՝ 2,5 միավոր

7․ Սերգեյ Կարյակին՝ 1,5 միավոր

8․ Ուեսլի Սո՝ 1,5 միավոր