Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփը հայտնել է Թիլերսոնին պաշտոնանկ անելու պատճառը

2260
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 11:45
Թրամփը հայտնել է Թիլերսոնին պաշտոնանկ անելու պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնին ազատելու պատճառը: Նրա խոսքով՝ գլխավոր պատճառներից մեկն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հարցով տարաձայնությունն էր:

«Նայեք Իրանի հետ գործարքին: Կարծում եմ, որ այն սարսափելի է: Իսկ նա կարծում է, որ OK է: Ես դեռ վաղուց էի ցանկանում այն խզել կամ ինչ-որ բան անել դրա հետ, սակայն նա փոքր ինչ այլ կերպ էր մտածում: Մենք տարբեր կերպ էինք մտածում»,- ասել է Թրամփը՝ Քալիֆորնիա մեկնելիս լրագրողների հետ զրույցում:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նորնշանակ Մայք Փոմփեոյի հետ, նրանք նմանատիպ կարծքիներ ունեն:

«Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ընդգծել է Թրամփը: