ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիևին կոչ է արել կրկնապատկել ԼՂ հարցով ջանքերը
![]() ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելին երեկ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ծերեթելին անհանգստություն է հայտնել՝ կապված շփման գծում բռնության դեպքերի հետ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար: Նա նաև հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Բաքվում Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնական անձանց հետ: Հիշեցնենք, որ մարտի 12-17-ն Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, ինչը հայկական կողմի կարծիքով ԵԱՀԿ-ի առջև ստանձնած հանձնառությունների խախտում է: «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը), առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- հայտնել էր ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
