«Հայաստանն ու Ադրբեջանը զենք գնելու համար մեկ տարում մոտ 700 միլիոն դոլար են ծախսել». SIPRI
![]() Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI) երկուշաբթի օրը հրապարակել է 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը: Հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է աշխարհում 54-րդ տեղը: Նշվում է, որ 2 տարվա ընթացքում Հայաստանը 124 միլիոն դոլարի սպառազինություն է ներկրել, և մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից: «2016-2017 ժամանակահատվածում Հայաստանը 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 200 միավոր «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և «Քորնեթ» 9M133 հակահրթիռային համակարգեր է ներկրել»,- ասվում է զեկույցում: SIPRI-ի զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 27-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը, հիմնականում Իսրայելից և Ռուսաստանից, մոտ 551 միլիոն դոլարի զենք է գնել: Զենքի արտահանման շուկայում, համաձայն զեկույցի, առաջնորդներ են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ողջ աշխարհում ամերիկյան զենքի վաճառքի ծավալները կազմում են 34%, իսկ Ռուսաստանինը՝ 22%: Համաձայն SIPRI-ի զեկույցի՝ 2012-2016 ժամանակահատվածում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
