Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Սպիտակ տունը՝ Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպման հավանական վայրի մասին

2773
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 13:00
Սպիտակ տունը՝ Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպման հավանական վայրի մասին

Բացառված չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը տեղի կունենա Վաշինգթոնում: Այս մասին ABC News-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը:

«Դեռևս չեմ կարող հայտարարել, հանդիպման վայրն ու ժամը սահմանված չէ... Ոչինչ չի բացառվում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող են երկու երկրների առաջնորդները հանդիպել Սպիտակ տանը:

Հս. Կորեա Թրամփի հավանական այցի մասին հարցին պատասխանելով՝ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է. «Չեմ կարծում, որ դա հավանական է, սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, ոչինչ չի բացառվում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ընդունել էր Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու առաջարկը: