«ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախը». ամերիկացի դիվանագետ
![]() ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest ամերիկյան պարբերականում «Կարհամարհի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով հոդված է հրապարակել: Էվանսը կարծիք է հայտնել, որ այս անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգթոն համապատասաախան ուշադրության չի արժանանա ամերիկյան իշխանությունների կողմից: «Վաշինգթոնը չի ճանաչում Արցախը, փաստացի որևէ երկիր դա չի անում: Սակայն ԼՂՀ նախկին նախագահը, ով ԱՄՆ այցելեց 1999 և 2002թթ., հանդիպեց Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ: Վաշիգնթոնում ևս կա Լեռնային Ղարաբաղի բնակիչների պաշտոնական ներկայացուցիչ: Այցի շրջանակներում Սահակյանին կընդունեն միայն Կապիտոլիումում»,- գրում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է բարելավեն հարաբերություններն Արցախի հետ, որը ձգտում է ժողովրդավարության: «Ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ներառվի համաշխարհային հանրության մեջ»,- նշում է Էվանսը՝ հաստատելով միջազգային մակարդակով երկրորդ հայկական հանրապետության ճանաչման կարևորությունը: Իր հոդվածում ամերիկացի դիվանագետը նաև գրում է, որ Արցախը պայքար է մղում իր անկախության համար՝ ռազմական ուժի սպառնալիքի ներքո: Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը 2016թ. Արցախ կատարած այցի համար ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
