Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է հնարավորինս շատ գոլեր խփենք». Մխիթարյան

524
Կիրակի, 11 մարտի, 2018 թ., 23:35
«Պետք է հնարավորինս շատ գոլեր խփենք». Մխիթարյան

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Արսենալ» - «Ուոթֆորդ» հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է խաղը։

«Պրեմիեր լիգայի նախորդ երեք խաղերում պարտություններից հետո, այսօր շատ դժվար էր մեզ համար: «Միլան»-ի դեմ հանդիպումից հետո վստահություն էինք ձեռք բերել, ինչն էլ օգնեց այսօր: Պետք է շարունակենք նույն կերպ և հնարավորինս շատ գոլեր խփենք»,- նշել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպման ընթացքում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: