Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Փհենչհանի պարալիմպիկ խաղերը ռեկորդային կլինեն

553
Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 14:25
Փհենչհանի պարալիմպիկ խաղերը ռեկորդային կլինեն

Փհենչհանում այսօր մեկնարկելիք պարալիմպիկ խաղերը ռեկորդային կլինեն՝ մասնակիցների թվով։ Այս մասին հայտնել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը։

«Այս խաղերը ռեկորդային կլինեն։ Նրանց կմասնակցի 567 մարզիկ՝ 49 երկրից։ Խաղերին առաջին անգամ կմասնակցեն Վրաստանը, Տաջիկստանը և ԿԺԴՀ-ն։ Հատկապես կարևոր է ԿԺԴՀ-ի երկու դահուկորդների մասնակցությունը։ Դա մեծ ուղերձ է մարզաշխարհի համար»,- նշել է նա։