ԱՄՆ-ում Կրեմլի հետ Թրամփի գաղտնի կապի մասին ապացույցներ են հայտնաբերել
![]() ԱՄՆ-ում 2016թ. նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը կարողացել է ապացույցներ հավաքել Կրեմլի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի կապի մասին: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, հայտնել է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Խոսքը ռազմական Blackwater մասնավոր ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսի և ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի գաղտնի հանդիպման մասին է, որը տեղի է ունեցել Թրամփի երդմնակալությունից մեկ շաբաթ առաջ Սեյշելյան կղզիներում: Մյուլերի կարծիքով՝ հանդիպումը Վաշինգթոնի վարչակազմի և Մոսկվայի միջև կապ հաստատելու փորձ էր: Իր հերթին, Փրինսը, ով ցուցմունք էր տվել Կոնգրեսում 2017թ. աշնանը, պնդել էր, որ հանդիպումը պատահական է եղել: WP-ի տեղեկություններով՝ նա Սեյշելյան կղզիներ էր մեկնել որպես մասնավոր ձեռնարկատեր, և ոչ թե որպես Թրամփի և նրա թիմի ներկայացուցիչ: Այդ տեղեկություը հերքել էր նրա գործընկեր Ջորջ Նադերը, ում խոսքով, հանդիպումը կազմակերպվել էր իր կողմից երկու երկրների հետագա հարաբերությունների քննարկման համար: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
