Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ռոնալդուն կրկնել է Վան Նիստելռոյի ռեկորդը

320
Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 13:50
Ռոնալդուն կրկնել է Վան Նիստելռոյի ռեկորդը

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում, կրկնել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյի ռեկորդը։ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 9-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել։ Վան Նիստելռոյն այդ ցուցանիշին հասել է 2002/03 մրցաշրջանում։ Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 12 գնդակ է խփել՝ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղարկությունում։