«ԼՂ-ում ստատուս քվոն երկարաժամկետ չէ». Էնդրյու Շոֆեր
![]() ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերահաստատել է հակվածությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը, սակայն, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ գործող ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում: «ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, նրանում է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ՝ Հելսինկյան ամփոփիչ ակտն ու ուժի կամ ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին դրա հիմնական դրույթները: Մենք նաև վստահ ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում»,- Trend-ին ասել է ամերիկացի համանախագահը: Շոֆերը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին և շարունակում է ջանքեր գործադրել առանցքային հարցերի շուրջ քննարկման վերսկսման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
