«Մեզ հիմարի տե՞ղ եք դնում». Միրզոյանն՝ ԱԺ նախագահին
![]() «Հլը վերջին շարքի վիճակը նայեք..... Քվեարկությանն Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց իր անվան դիմաց գրանցվել է կողմ, հետևաբար օրենքի քվեարկությունը պետք է մի հատ հասկանալ, վերականգնել պատկերը կամ այլ բան»,- «Հանրաքվե մասին» օրենքի նախագծի քվեարկությունից հետո հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Մենք անընդհատ, ժամանակ առ ժամանակ այս խնդրին ենք վերադառնում ու լուծումը չենք կարողանում գտնել: Այս փոքր դահլիճում Դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ, պարոն Բաբլոյան: Մեկը մյուսի փոխարեն քվեարկում է: Մի մտածեք լղոզելով անցնել: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում»,- շարունակեց Արարատ Միրզոյանը: Բաբլոյանն ասաց՝ բոլորին հարգում է ու հաշվի է առնում բոլորի կարծիքը. «Ձեր պահանջով ցուցատախտակն ավելի երկար ենք պահում, որպեսզի քվեարկողների մոտեցումները հայտնի լինեն: Եվ հետո, ձեր պահանջով կրկնեցինք պատկերը: Նայեցիք, արձագանք չեղավ: Երբ պատգամավորները դուրս եկան, նոր սկսեցիք արձագանքել»,- ասաց Աժ նախագահը: Փաշինյանը նշեց՝ երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ երկրի առաջին դեմքերը կարող են նայել մարդկանց աչքերի մեջ ու սուտն առաջ տանել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
