Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Փհենչհան-2018-ին Աշոտ Կարապետյանի դահուկների խնդրին՝ անհասկանալի նախադասություններով
![]() ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Փհենչհան-2018-ին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի՝ դահուկներ չունենալու խնդրին՝ անհասկանալի նախադասություններով։ «2017 թվականի փետրվարին նոր դահուկները բերել են։ Էդ դահուկները չի տարել։ Ուրիշնա տանում։ Համապատասխան ինչ-որ անձնական հարցեր ունենալով մենք պետք է ստեղից ուղարկենք, բայց իրա մարզիչն, ով կողքը մարզիչ էղելա, մարզչին վաբշե պետքա հեռացնեիր (խմբ․՝ դիմում է կողքին նստած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին)։ Բա ասա դահուկները վերցրու, երկու հատ դահուկ վերցրու։ Թե չէ ասենք մենք էսքան բան անում ենք, ինչ-որ անձնական խնդիր՝ տանելով։ Չի կարելի տենց լինի։ Ստեղից եսիմ որտեղ հատուկ դահուկ ենք ուղարկել, ինքը դահուկները դրած չի տանում։ Թափ-թազա դահուկներա, խի՞ չես տանում։ Մեկի տեղն էրկու հատ կա, խի՞ չես տանում։ Ասենք չի կարելի էսքան անելն, ասենք թե մարդիկ ինչ-որ ազգի խնդիրա, պետության խնդիրա, որ չի կարելի»,- նշել է Ծառուկյանն՝ աշխատանքային նիստի ընթացքում։ Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը, Փհենչհանում գտնվելից, բարձրաձայնել է իր խնդիրը՝ նշելով, որ ֆեդերացիան իրեն դահուկներով չի ապահովել։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն, նա ստացավ հասանելիք դահուկները և մասնակցեց Փհենչհանի օլիմպիական խաղերին՝ հսկա ոլորավայրէջք մրցաձևում։ Նա գրավեց 42-րդ տեղը՝ գրանցելով հայ մարզիկների համար լավագույն արդյունք։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
