Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Բանանց»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

388
Շաբաթ, 03 մարտի, 2018 թ., 16:30
«Բանանց»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

Երևանի «Բանանց»-ը տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 18-ամյա բրազիլացի հարձակվող Գիլերմե Ռոդրիգես Տոռես Դա Սիլվայի հետ:
1999 թվականի ապրիլի 21-ին ծնված հարձակվողը «Բանանց» է տեղափոխվել բրազիալական «Կոլորադո Աթլետիկո»-ից:
«Գիլերմե դա Սիլվան լավ որակներով երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա նույնպես ավելի շատ հանդես կգա «Բանանց»-ի երկրորդ թիմում և կմարզվի առաջին թիմի հետ: Այս տեղափոխությունն ավելի շատ ապագայի համար է»,- նշել է «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Այսպիսով, «Բանանց»-ն ավարտում է թիմի համալրումները՝ մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: