Զավեն Անդրիասյանն «Աէրոֆլոտ oփեն»-ի բլից մրցաշարում կիսեց 2-3-րդ հորիզոնականները
![]() «Աէրոֆլոտ օփեն»-ի դասական շախմատի մրցաշարի ավարտից հետո Մոսկվայում այսօր տեղի ունեցավ նաև կայծակնային շախմատի մրցաշար, որը հավաքել էր հզոր կազմ՝ մասնակիցների թվում էին աշխարհի առաջատար շախմատիստներից Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին, Վլադիմիր Ֆեդոսեևը, Դմիտրի Անդրեյկինը և «Աէրոֆլոտ օփեն»-ի A և B մրցաշարերի գրեթե բոլոր մասնակիցները: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում էին 210 շախմատիստ, այդ թվում 83 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 13 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արման Միքայելյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը: ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

