Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Միլիոններ և բնակարաններ․ ով ինչքան կստանա Փհենչհան-2018-ի համար

314
Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 01:10
Միլիոններ և բնակարաններ․ ով ինչքան կստանա Փհենչհան-2018-ի համար

Փհենչհանի օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի ներքո հանդես եկած ռուս օլիմպիականներն այսօր Կրեմլում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմի, արժանացել են պատվավոր շքանշանների և ավտոմեքենաների։ Բացի այդ ոսկե մեդալ նվաճած մարզիկները, Սպորտի նախարարության կողմից, արժանացել են 4-ական մլն ռուբլիի, արծաթե մեդալակիրները՝ 2,5 մլն ռուբլիի, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 1,7 մլն ռուբլիի։ Բացի այդ, մեդալակիրները պարգևավճարներ կստանան այն շրջաններից, որոնք ներկայացնում են։

Մոսկվան ներկայացնող ոսկե մեդալակիրները կստանան 4-ական մլն ռուբլի, արծաթե մեդալակիրները՝ 2,5-ական մլն, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 1,7 մլն ռուբլի։ Սանկտ Պետերբուրգը ոսկե մեդալակիրներին կշնորհի 5-ական մլն ռուբլի, արծաթե մեդալակիրներին 2,5-ական մլն, իսկ մասնակիցներին 600 հազարական ռուբլի։

Թաթարստանը ներկայացնող արծաթե և բրոնզե մեդալակիրները կստանան 7,5-ական մլն ռուբլի։ Մարզիկների պարգևավճարների կեսի չափով պարգևավճարներ կստանան նրանց մարզիչները։

Տյումենը ներկայացնող դահուկորդներ Ալեքսանդր Բոլշունովը և Դենիս Սպիցևը քաղաքապետից ստացել են 5-ական մլն ռուբլի և բնակարաններ։ Բոլշունովն, ում ծննդավայրը Բրյանսկի շրջանն է, կստանա նաև 2,5 մլն ռուբլի՝ ծննդավայրը պատշաճ կերպով ներկայացնելու համար։ Ընդհանուր առմամբ, Բոլշունովը կստանա 16,7 մլն ռուբլի պարգևավճար։ Սքելեթոնիստ Նիկիտա Տրեգուբովը Կրասնոյարսկի մարզից կստանա 2 մլն ռուբլի։ Նույնքան կստանա նաև նրա մարզիչը՝ Անատոլի Չելիշևը։

Ուֆան ներկայացնող Սեմյոն Ելիստրատովը, վաստակած բրոնզե մեդալի համար, կստանա 500 հազար ռուբլի։ Նիժնի Նովգորոդը ներկայացնող մարզուհիները բրոնզե մեդալների համար կստանան 300 հազարական ռուբլի։

Բացի այդ, մարզիկները պարգևավճարներ կստանան նաև մարզական միություններից, անհատ գործարարներից, հիմնադրամներից և այլն։