Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Աերոֆլոտ օփեն»-ի վերջին տուրը վճռորոշ կլինի հայ շախմատիստների համար

310
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 12:00
«Աերոֆլոտ օփեն»-ի վերջին տուրը վճռորոշ կլինի հայ շախմատիստների համար

Մոսկվայում ավարտին է մոտենում «Աերոֆլոտ օփեն»--ը։ Փետրվարի 28-ին կայանալիք 9-րդ տուրից առաջ Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը, 8 հնարավորից վաստակած 5․5-ական միավորով, կիսում են 2-10-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով Տիգրան Պետրոսյանը 2-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 7-րդը։ Վերջին տուրում Սարգսյանի մրցակիցն է մրցաշարի միանձնյա առաջատար, ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Կովալևը։ Մեր մյուս մասնակիցներից Արամ Հակոբյանն իր ակտիվում ունի 4․5, Մանուէլ Պետրոսյանը՝ 4, Արման Միքայելյանը՝ 3․5, Հայկ Մարտիրոսյանը՝ 3, և Շանթ Սարգսյանը՝ 2․5 միավոր։ B խմբում հանդես եկող Տիգրան Քոթանջյանը 6․5 միավորով կիսում է 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով նա երրորդն է։