«Վիվառո»-ն հափշտակում է օգտատերերի գումարները
![]() MAMUL.am լրատվականը շարունակում է բողոքներ ստանալ օգտատերերից, ովքեր բողոքում են «Վիվառո»-ից՝ նշելով, որ բուքմեյքերական ընկերությունը խախտում է իրենց իրավունքները: Ստորև՝ մեր խմբագրություն ուղարկված հերթական նամակը. «Կատարել եմ խաղադրույք՝ «Բավարիա» - «Բեշիքթաշ» խաղի վրա՝ կապված դեղին քարտերի քանակի հետ և հաղթել եմ, սակայն «Վիվառո»-ն ինձ պարտված է տալիս՝ հերթական անգամ խաբեությամբ զբաղվելով»,- նշել է օգտատերը՝ կցելով տեսանյութը: (դիտել 1:39:25 վրկ-ից) «Ինձ պատճառաբանում են, որ վերջին դեղին քարտը ֆուտբոլիստն ստացել է մրցավարի սուլիչից հետո, սակայն երևում է, որ խախտումը, որի համար տրվել է այդ դեղին քարտը, չի եղել մրցավարի սուլիչից հետո: Հետևաբար դեղին քարտը չի կարող չհաշվվել, որովհետև խախտումը եղել է խաղային պայքարի հետևանքով»,- նշում է օգտատերը: Նա հավելում է, որ ի պատասխան՝ «Վիվառո»-ն ներկայացրել է կանոնադրությունը, որն ընդհանրապես կապ չունի այդ դեպքի հետ: MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է մի քանի բուքմեյթերների հետ, ովքեր փաստել են, որ «Վիվառո»-ն խախտել է օգտատիրոջ իրավունքները, քանի որ դեղին քարտը ֆուտբոլիստն ստացել է հանդիպման շրջանակներում՝ խաղադաշտում։ Դա փաստում է նաև ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը և համաշխարհային առաջատար բուքմեյքերական ընկերությունները։ Վերոնշյալները դեղին քարտը համարում են հանդիպման ընթացքում ստացած քարտ։ Ստացվում է, որ «Վիվառո»-ն կրկին միջոց է գտել՝ հաղթած խաղադրույքները չտալու համար։ |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54



