Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ամկար»-ի ֆուտբոլիստը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

321
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ., 16:05
«Ամկար»-ի ֆուտբոլիստը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

Երևանի «Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկար»-ի աջ վինգեր Ռուստամ Վազիտդինովի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը 15 հանդիպում է անցկացրել «Ամկար»-ի երկրորդ թիմի կազմում, որի ավագն էր հանդիսանում: Վերջին շրջանում Վազիտդինովը մշտապես մասնակցել է «Ամկար»-ի առաջին թիմի մարզումներին: Երիտասարդ եզրային խաղացողը մասնակցել է նաև հունվարին Բելեկում կայացած ռուսական թիմի առաջին ուսումնամարզական հավաքին: Ռուս ֆուտբոլիստն արդեն միացել է «Ալաշկերտ»-ին։