Շվեյցարիան ստուգում է իր բանկերը՝ կապված կոռուպցիոն հետաքննության հետ
Շվեյցարիայի իշխանություններն սկսել են ստուգել երկրի մի շարք բանկեր՝ կապված PDVSA-ի (Petróleos de Venezuela, Sociedad Anonima՝ Վենեսուելայի պետական նավթագազային ընկերություն) կոռուպցիոն գործի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Globovision-ին: Շվեյցարիայի ֆինանսական շուկայի վերահսկողության վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ շփման մեջ է գտնվում PDVSA-ի գործով տարբեր բանկերի հետ: Նաև ուսումնասիրվում է, թե ինչ կերպ են կիրառվում երկրի նորմերն՝ ուղղված կոռուպցիայի կանխմանը: Շվեյցարիայում հրաժարվել են բացահայտել բանկերի անունները, սակայն Tages-Anzeiger պարբերականի տեղեկությունների համաձայն, խոսքը Credit Suisse-ի մասին է: Պարբերականը պնդում է, որ Վենեսուելայի էներգետիկայի նախկին նախարար Ներվիս Վիլյալոբոսը որպես կաշառք միլիոնավոր դոլարներ է ստացել՝ արտոնագրերի տրամադրման դիմաց: Ավելի վաղ Շվեյցարիան ԱՄՆ-ին 51 միլիոն դոլար է փոխանցել, որոնք սառեցվել էին՝ կապված ԱՄՆ-ում PDVSA-ի կոռուպցիոն հետաքննության հետ: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
13927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
14727.04.2024, 10:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
12327.04.2024, 09:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
53826.04.2024, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
94526.04.2024, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
13225.04.2024, 16:54