Հայտնի են «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի վիճակահանության արդյունքները
![]() Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացել է «Ֆուտբոլը բարեկամության համար 2018» միջազգային ծրագրի վեցերորդ մրցաշրջանի բաց վիճակահանությունը: 2018 թվականին ծրագրի մասնակից են լինելու 211 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ մեկ դիրքի համար (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող): Հայաստանը ներկայացնելու է մինչև 12 տարեկան մեկ ֆուտբոլիստ, որն ընգրկվել է Lion թիմում և կատարելու է հարձակվողի պարտականություններ: Հայաստանը կներկայացնեն նաև մինչև 12 տարեկան 1 և չափահաս 2 լրագրող, որոնց ընտրության կարգի մասին կհայտարարվի ավելի ուշ: «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ստեղծվել է 2013 թվականին: Ծրագրի հիմնական արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, առողջությունը, արդարությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: Ծրագրի մասնակիցներն են պատանի ֆուտբոլիստները, ինչպես նաև պատանի լրագրողները: Հինգ տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է 3,7 հազար պատանի: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
