ԱՄՆ-ն մեծացնում է Սև ծովում իր ռազմական ներկայությունը՝ Ռուսաստանին հակազդելու համար
![]() ԱՄՆ-ն մեծացնում է Սև ծովում իր ռազմական ներկայությունն՝ անհրաժեշտ համարելով պատասխան հարված տալ տարածաշրջանում ռուսական ակտիվության աճին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին: Շաբաթ օրն ամերիկյան ռազմածովային ուժերին (ՌԾՈւ) պատկանող Carney ականակիրը մտել էր Սև ծով՝ միանալով այնտեղ գտնվող ամերիկյան մարտական ևս մեկ նավի: ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ նավատորմի հրամանատար, դերծովակալ Քրիստոֆեր Գրեդիի խոսքով՝ որոշումն ընդունվել է նախօրոք՝ որպես արձագանք Ռուսաստանի ակտիվությանը: Հեռուստաալիքի աղբյուրներից մեկն, իր հերթին, նշել է, որ այդ քայլով Վաշինգթոնը, մասնավորապես, փորձում է հասնել Սև Ծովում իր ռազմական ներկայության մեծացմանը՝ այդպիսով ցանկանալով «նվազեցնել տարածաշրջանում Մոսկվայի զգայունությունն՝ ամերիկյան Զինված ուժերի ակտիվության նկատմամբ»: CNN-ը պնդում է, որ Ռուսաստանը կտրուկ կերպով է արձագանքում ամերիկյան ներկայությանը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է խոչընդոտ հանդիսանալ իր ռազմական հնարավորությունների համար: «Դուք Սև ծով եք ուղարկում նավեր, և նրանք (ռուսները) զգում են, որ իրենց էլ ավելի մեծ վտանգ է սպառնում»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ-ի ռազմական շրջանակների ներկայացուցչի խոսքը: Ռազմական աղբյուրների խոսքով՝ դա, մասնավորապես, բացատրվում է ռուսական մանևրներով: Վերջին նման դեպքը տեղի ունեցավ անցած ամիս: Ընդ որում, ինչպես այդ ժամանակ հայտարարեց ՌԴ ՊՆ-ն, ռուսական կործանիչի մանևրները «ստանդարտ էին, բացարձակ օրինական և անվտանգ»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
