ՀԱՕԿ-ը ֆուտբոլային երկու ակումբ է հիմնելու՝ Երևանի «Լոկոմոտիվ» և Աբովյանի «Կոտայք»
![]() Վերջերս լուրեր էին տարածվել, որ ՀԱՕԿ-ը ֆուտբոլային երկու ակումբ է հիմնելու, որոնք կոչվելու են Երևանի «Լոկոմոտիվ» և Աբովյանի «Կոտայք»: Կողմերը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են լուրերը։ Խոսակցությունների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երբեմնի լարվածությունն արդեն չկա։ Հայրապետյանը դեմ չէ, որ Ծառուկյանը նույնպես մտնի ֆուտբոլի ասպարեզ։ Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն էլ այս կերպ ցանկանում է ավելի իրական դարձնել ՀՖՖ-ն գնելու տարբերակը։ Հիշեցնենք՝ Ծառուկյան-Հայրապետյան հակամարտությունը թեժացավ հատկապես 2013-ին, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բավական կոշտ և հեգնական էր արտահայտվել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին. «Սեփական լրատվամիջոց ունեն ու մատուցում են՝ հայկական սպորտի ղեկավարը, առաջնորդը, թագավորը: Հայկական սպորտի ղեկավարը դա սպորտի նախարարն է... Ախր ոչ մեկը չի անդրադառնում՝ ի՞նչ իրավունք ունի՝ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնին գնալ, օդանավակայանում մենաշնորհ դարձնել, սեփականաշնորհել: Եվրոպայի և աշխարհի առաջնությունները դա սպորտի նախարարության մենաշնորհն է, ՀԱՕԿ-ն ի՞նչ կապ ունի...»,- ասել էր Հայրապետյանը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
