Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ բռնցքամարտիկներն սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում

288
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ., 14:25
Հայ բռնցքամարտիկներն սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը։ Հայաստանի հավաքականը կարևորագույն ստուգատեսին կմասնակցի 7 մարզիկով։ Հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը , 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա այսօր։