Ա լիգա․ «Ուրարտու»-ն՝ բաց կթողնի փլեյ-օֆֆ փուլը, 6 թիմ կպայքարի կիսաեզրափակչի համար
338
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ., 14:00
![]() Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երկրորդ երկրորդ շրջանի վերջին՝ 14-րդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին խաղում «Արթիկ»-ը սեփական հարկի տակ 61։48 հաշվով առավելության է հասել «Ինժեներ»-ի նկատմամբ։ «Ուրարտու»-ն իր խաղադաշտում խոշոր՝ 106։68 հաշվով հաղթել է «Գրանդ սպորտ»-ին: Տուրի վերջին՝ «Շիրակ»-«Արցախ» հանդիպումը կկայանա երեքշաբթի։ Այդ խաղով կավարտվի Ա լիգայի երկրորդ շրջանը։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ուրարտու»-ն։ Մարտի սկզբին կմեկնարկեն փլեյ-օֆֆի խաղերը։ «Ուրարտու»-ն՝ որպես առաջատար, բաց կթողնի փլեյ-օֆֆը։ Մյուս վեց թիմերը կպայքարեն կիսաեզրափակիչ անցնելու համար։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
