Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
![]() Այսօր Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկել է հրաձգության եվրոպայի առաջնությունը՝ 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 650 մարզիկ: Այսօր տեղի է ունեցել պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ ամեն վարժությունից խաղակվել է պատանեկան օլիմպիական խաղերի 3-ական ուղեգիր: 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղաների վարժությունում Հայկ Բաբայանը խոցել է 618,4 միավոր և 5-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում նա պահպանել է դիրքերը և նվաճել Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայկը նախորդ պատանեկան օլիմպական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրն է: Վրեժ Թորոսյանը խոցել է 616,8 միավոր և 8-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում մրցելույթն ավարտել է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Նարեկ Ադամյանը 609,7 միավորով զբաղեցրել է 22-րդ տեղը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
