Իրանում ինքնաթիռ է կործանվել, որում 60 ուղևոր է եղել (թարմացվում է)
![]() Ինքնաթիռը, որում գտնվել է 60 մարդ, վթարի է ենթարկվել Իրանի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների կենտրոնին։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Նշվում, է, որ օդանավը պատկանում էր Iran Aseman ավիաընկերությանը և որ ռադարներից անհետացել է մեկնելուց 50 րոպե անց: Ականատեսները լրագրողներին հայտնել են, որ օդանավը վթարի է ենթարկվել լեռնային հատվածում, երբ փորձում էր արտակարգ վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում: Ավիաընկերության ներկայացուցիչը քիչ առաջ հայտնել է, որ ATR 72-500 ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: ՀՀ ԱԳՆ-ն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք ինքնաթիռում ազգությամբ հայեր կա՞ն, թե՞ ոչ: Վերջին տվյալներով օդանավում 60 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ: Որպես կործանման հիմնական պատճառ՝ նշվում են եղանակային պայմանները: Խիտ մառախուղի պատճառով փրկարարները չեն կարողանում հասնել աղետի վայր: |

Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
16609:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
232Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
414Երեկ, 17:31
ԱՄՆ Արիզոնա նահանգում գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)
381Երեկ, 15:49
Ռուսական ուժերն այս տարի 400 անգամ հարվածել են Ուկրաինայի նավթագազային օբյեկտներին
398Երեկ, 00:36
Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածում է Կիևին
16821.10.2026, 23:54
