Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Երևանում մեկնարկել է բասկետբոլի մրցավարական սեմինար

346
Ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ., 19:55
Երևանում մեկնարկել է բասկետբոլի մրցավարական սեմինար

Երևանում մեկնարկել է մրցավարական սեմինար, որը կազմակերպել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Այն անցկացնում է Իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը: Սեմինարին մասնակցում են Հայաստանից շուրջ 15 մրցավարներ, ովքեր վարում են Ա լիգայի և պատանեկան առաջնությունների հանդիպումները: Սեմինարի ընթացքում հայ մրցավարները սպասարկելու են նաև Հայաստանի մինչև 12-13 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումները, որոնք կկայանան օլիմպավանում: