Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Փհենչհան-2018․ Միքայել Միքայելյանը 83-րդն է

289
Ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ., 12:25
Փհենչհան-2018․ Միքայել Միքայելյանը 83-րդն է

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանը ներկայացնող Միքայել Միքայելյանը։ Դահուկավազքի 15 կմ ազատ ոճի պայքարում նա պայքարն ավարտեց 83-րդ հորիզոնականում՝ 118 մարզիկների մեջ։ Միքայելն օլիմպիական չեմպիոն հռչակված Շվեյցարիան ներկայացնող Դարիո Կոլոնյային զիջեց 5 րոպե 17.5 վ։