Նիդերլանդները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
![]() Նիդերլանդների ստորին պալատը փետրվարի 15-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, որոշում է ընդունվել այն մասին, որ երկրի պետքարտուղարը պարտադիր պետք է ապրիլին Հայաստան այցելի, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է nltimes-ը: Երկու նախագծերը ներկայացվել են «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վորդևինդի կողմից: Պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին: Մինչ այժմ Նիդերլանդները պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մշտապես խոսելով «Հայոց ցեղասպանության հարցի» մասին, սակայն պատգամավորներից շատերը կարծում են, որ եկել է իրավիճակը փոխելու ժամանակը: Նշենք, որ Նիդերլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ էր առաջացել 2017թ. մարտին: Այդ ժամանակ Նիդերլանդներն արգելել էին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքը Նիդերլանդներ: Չավուշօղլուն հայտարարել էր, որ կմասնակցի Ռոտերդամի ցույցերին, որպեսզի Նիդերլանդներում ապրող երկակի քաղաքացիություն ունեցող թուրքերին կոչ անի քվեարկել թուրքական սահմանադրության փոփոխությունների օգտին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
