Թիլերսոնն ու Էրդողանը 3 ժամ խոսել են առանց թարգմանչի և սղագրողի
![]() ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը անցկացրած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Թիլերսոնը 3 ժամից ավել շարունակվող զրույցը «արդյունավետ և բաց» է անվանել, որն ուղղված է եղել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման փոխշահավետ ուղիների որոնմանը: Թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Էրդողանի վարչակազմին, հայտնել են, որ Էրդողանը Թիլերսոնին «մանրամասն ներկայացրել է Թուրքիայի առաջնահերթություններն, ինչպես նաև այն, թե ինչ է ակնկալում ԱՄՆ-ից երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացման հարցում»: Նշվում է նաև, որ կողմերը 3 ժամից ավել խոսել են առանց թարգմանչի և սղագրողի: Որպես թարգմանիչ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, ում հետ ամերիկացի դիվանագետն առանձին պաշտոնական բանակցություններ է վարել: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
