ԱՄՆ ֆիննախն ակտիվորեն աշխատում է հակառուսական նոր պատժամիջոցների վրա
![]() ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Սենատի լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ որպես պատասխան 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտությանը: Այս մասին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է The Hill-ը: «Մենք ակտիվորեն աշխատում ենք հակառուսական նոր պատժամիջոցների վրա՝ փակ քննարկումների շրջանակներում: Կարող եմ վստահեցնել, որ պատժամիջոցները ճանապարհին են: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Մնուչինը: Լսումների ժամանակ դեմոկրատները պնդել են, որպեսզի Մնուչինը հայտնի նոր պատժամիջոցների նկատմամբ Թրամփի վարչակազմի վերաբերմունքի մասին: Պարբերականը նշում է, որ Թրամփի վարչակազմը քննադատության է արժանացել այն բանի համար, որ այս տարվա հունվարի վերջին նոր պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ ֆիննախի ղեկավարը սենատորներին վստահեցրել է, որ վարչակազմը շուտով կընդունի այդ պատժամիջոցները: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
