«Ալաշկերտ»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել
![]() Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալող «Ալաշկերտ»-ի կազմը համալրվեց ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստով: Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել 25-ամյա ձախ եզրային պաշտպան Ալան Պիրեսի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիսանում է «Ալաշկերտ»-ի գործընկեր-ակումբ «Բոտաֆոգո»-ի սան, իսկ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել բելգիական «Տյուբիզ»-ի կազմում: Ալան Պիրեսն արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին: Հիշեցնենք, որ օրերս «Ալաշկերտ»-ը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ: 20-ամյա կիսապաշտպանն «Ալաշկերտ»-ի մյուս գործընկեր-ակումբ «Ֆլումինենսե»-ի սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիո»-ի երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում: |

Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
12315.12.2025, 21:48
Երկրպագուները տոնում են «Նոա»-ի հաղթանակը (տեսանյութ)
13912.12.2025, 00:00
«Նոա»-ն հաղթեց Վարշավայի «Լեգիա»-ին և ապահովեց եվրոգավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը
17511.12.2025, 23:54
Ազատ ոճի շախմատի եզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ջախջախեց Մագնուս Կարլսենին (լուսանկար)
80311.12.2025, 20:48
Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
17011.12.2025, 19:06
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց
14611.12.2025, 18:54
