84 տարեկանում մահացել է Դանիայի արքայազնը
![]() 84 տարեկանում մահացել է Դանիայի թագուհի Մարգարետ II-ի ամուսինն՝ արքայազն Հենրիկը: Այս մասին ասվում է թագավորական տան կայքում: «Նորին թագավորական մեծություն, արքայազն Հենրիկը մահացել է փետրվարի 13-ին՝ ժամը 23:18-ին Ֆրեդենսբորգ ամրոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նա մահացել է թագուհու և իր 2 որդիների շրջապատում: Այլ մանրամասներ կայքը չի նշել: SBS News-ի փոխանցմամբ՝ արքայազն Հենրիկի առողջական վիճակը վատացել է 2 շաբաթ առաջ Եգիպտոս կատարած այցի ժամանակ: Այդ ժամանակ նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել: Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն արքայազնի մահվանից առաջ, ըստ հեռուստաալիքի տվյալների, բժիշկները հայտնել են, որ նա ցանկանում էր իր վերջին օրերն անցկացնել արքայական պալատում, որը գտնվում է Դանիայի մայրաքաղաքից ոչ հեռու: Փետրվարի 9-ին նրա ավագ որդին՝ Դանիայի թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկը, ով Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, ստիպված է եղել լքել ձմեռային օլիմպիական խաղերը՝ Հենրիկի առողջական վիճակի վատացման պատճառով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
