Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Մակրոնն սպառնում է Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ հասցնել, եթե ապացուցվի քիմիական զենքի կիրառումը

1132
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ., 10:35
Մակրոնն սպառնում է Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ հասցնել, եթե ապացուցվի քիմիական զենքի կիրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է սիրիական տարածքի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու պայմանները: Մակրոնի խոսքով՝ հարձակում կիրականացվի այն դեպքում, եթե հաստատվի քիմիական զենքի կիրառումը, հաղորդում է BBC-ն:

«Մենք ավիահարվածներ կհասցնենք այնտեղ, որտեղ կիրառվել է համաձայնագրերով արգելված քիմիական զենքը, ինչպես նաև այն օբյեկտների ուղղությամբ, որտեղ այդ հարձակումները կազմակերպվել են»,- ասել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ Փարիզը չունի ապացույցներ, սակայն ուշադիր հետևում է իրավիճակին:

BBC-ն նշում է, որ Սիրիայի իշխանությունները վճռականորեն հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հայտարարում, որ այն չի թիրախավորում քաղաքացիական անձանց: