«Չեմ ուզում արդարացումներ գտնել, նոր էջ եմ սկսում իմ կյանքում և կարիերայում»․ Մխիթարյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան հարցազրույց է տվել «Evenening Standard»-ին՝ խոսելով «Մանչեսթր Յունայթեդ»-ը լքելու և «Արսենալ» տեղափոխվելու մասին։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը լքելու մասին․ «Չեմ ուզում արդարացումներ գտնել և որևէ մեկին մեղադրել, բայց ես երջանիկ եմ, որ մրցաշրջանի առաջին կեսն արդեն անցյալում է: Նոր էջ եմ սկսում իմ կյանքում և կարիերայում»:
«Արսենալ»-ի մասին․ «Շատ երջանիկ եմ, որ «Արսենալ»-ում եմ: Ցանկանում եմ այստեղ ավելիին հասնել, քան հասել եմ «Մանչեսթր Յունայթեդ»-ում: Որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, պետք է ուղղակի հաճույք ստանամ։ Ինձ դուր էր գալիս «Արսենալ»-ի խաղաոճը, Արսեն Վենգերի աշխատանքային մեթոդները: 10 տարի առաջ ինձ համար երազանք էր «Արսենալ»-ում խաղալը»: Օբամեյանգի հետ վերամիավորվելու մասին․ «Երբ տեղափոխվեցի «Արսենալ», Օբամեյանգին ասացի, որ առաջին քայլն արված է, հիմա երկրորդի հերթն է»։ Միայն երազել կարելի էր «Բորուսիա»-ում խաղալուց հետո այլ ակումբում վերամիավորվելու մասին: Պիերն իմ լավագույն ընկերներից և խաղընկերից մեկն է։ Շատ երջանիկ եմ, որ նա այստեղ է։ Սիրում եմ նրա հետ խաղալ, քանի որ կարողանում եմ հասկանալ իրեն առաջին քայլից»: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
