Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Մարտին Շուլցը հրաժարվել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից

2408
Ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ., 21:40
Մարտին Շուլցը հրաժարվել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից

Գերմանիայի Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը հրաժարվել է երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից, հաղորդում է Deutsche Welle-ն:

«Այսպիսով ես հրաժարվում եմ դաշնային կառավարությունում այդ պաշտոնից և հույս ունեմ, որ այդքանով կուսակցության ներսում բանավեճերը կավարտվեն»,- ասել է Շուլցը:

Նա նշել է, որ իր հավակնությունները պետք է բարձր լինեն կուսակցության շահերից:

Սակայն, ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ Շուլցի հրաժարականի պատճառը կուսակցությունում մեծ ճնշումներն են, որոնք էլ կապ ունեն նախկինում Շուլցի կողմից արված այն հայտարարության հետ, որ ինքը մտադիր չէ աշխատել Անգելա Մերկելի ղեկավարության ներքո: