«Չենք պատրաստվում հեռանալ Մանբիջից». ԱՄՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային
![]() ԱՄՆ-ն հերթական ազդանշանն է ուղարկել Թուրքիային՝ զգուշացնելով ՆԱՏՕ-ի իր դաշնակցին Սիրիայի Մանբիջ քաղաքից զորքերը դուրս բերելու ծրագրերի բացակայության մասին: Մանբիջը գտնվում է քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատի» (YPG) վերահսկողության տակ: Փետրվարի 7-ին Մանբիջ է այցելել Իրաքում և Սիրիայում միջազգային կոալիցիայի ուժերի հրամանատար, ԱՄՆ զինված ուժերի գեներալ լեյտենանտ Փոլ Ֆանքը: Նա հասկացնել է տվել Թուրքիային, որ ամերիկյան հրամանատարությունը մտադիր չէ լքել տարածաշրջանը և պայքարելու է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ, փոխանցում է Associated Press-ը: «Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք այդ շրջանում ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակը»,- հայտարարել է ամերիկացի գեներալը: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ Վաշինգթոնի հետ քննարկել Աֆրինի գործողությունները: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
