Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին Falcon Heavy գերծանր հրթիռակրի արձակման կապակցությամբ

2345
Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ., 11:25
Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին Falcon Heavy գերծանր հրթիռակրի արձակման կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկին՝ Falcon Heavy գերծանր հրթիռակրի հաջող արձակման կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Իլոն Մասկին և SpaceX-ին Falcon Heavy-ի հաջող արձակման համար: Սա ձեռքբերում է NASA-ի առևտրային և միջազգային գործընկերների հետ միասին, նախկինի պես ամերիկյան հնարամտությունը ներկայանում է լավագույն տեսքով»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Գերծանր հրթիռակրի արձակումը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Ֆլորիդա նահանգում: SpaceX-ում Falcon-ն աշխարհի ամենահզոր հրթիռն են անվանում: Այն կարող է մինչև 64 տոննա բեռ բարձրացնել:

Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին Falcon Heavy գերծանր հրթիռակրի արձակման կապակցությամբ