Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նիկշա Բավցևիչը հրապարակել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմը

381
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ., 13:15
Նիկշա Բավցևիչը հրապարակել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը: Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4.Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
5. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
11. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
12. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
13. Սերգեյ Պոլուխին - «Բարս», Ռուսաստան
14. Տերրի Սմիթ - ՀՏՎ, Ֆրանսիա
15. Ստիվեն Էնոք - «Լուիսվիլ» ԱՄՆ
16. Արման Հակոբյան - «Արթիկ»
17.Գեորգի Շախնազարով - «Գորնի» Ռուսաստան
18. Նիկիտա Զախարով - «Ուրարտու»

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից՝ հանգրվանելով Դավթաշենում գտնվող oլիմպավանում: