Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ռունին նշել է Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում ձախողվելու պատճառները

391
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ., 01:05
Ռունին նշել է Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում ձախողվելու պատճառները

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին և«Էվերթոն»-ի ներկայիս հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ մանչեսթրյան ակումբում ձախողվելու մասին։

«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն «Մանչեսթր Յունայթեդ»-ում նա ազատություն չստացավ, ինչը խանգարեց նրան հանդես գալ այնպես, ինչպես հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում։ «Արսենալ»-ում Մխիթարյանը պահեր կստեղծի, գոլեր կխփի և կշարունակի լավ խաղալ»,- նշել է Ռունին։