Իրանում մեկնարկել է «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը
![]() Իրանում մեկնարկել է «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում է 15 երկրների 82 շախմատիստ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփին Գրիգորյանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին 3 տուրերի պարտիաները: 5 շախմատիստ 3-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Սիրանուշ Ղուկասյանը: Առաջին տուրում Ղուկասյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Սերգեյ Կասպարովի հետ, երկրորդում առավելության հասել ՖԻԴԵ-ի վարպետ Սադեհ Շահինի նկատմամբ, իսկ երրորդում միավորը կիսել ՖԻԴԵ-ի վարպետ Ալի Ռաշդոդի հետ: Նշեմ, որ այս երեք շախմատիստները գործակցով զգալիորեն գերազանցում էին Ղուկասյանին: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը վաստակել է 1.5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը՝ 0.5, իսկ Արփինե Գրիգորյանը իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
