Թուրքիայում կոչ են արել չուտել և չխմել ձախ ձեռքով
![]() Թուրքիայի «Դիյանեթ» կրոնական հարցերով զբաղվող վարչությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ մուսուլմանների խորհուրդ է տրվում ձախ ձեռքով չուտել և չխմել, հայտում է mynet.com-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ Մուհամեդ մարգարեն «հաճելի չէր համարում» ձախ ձեռքով ուտելն ու խմելը: «Ձախ ձեռքով ուտում և խմում են սատանաները: Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է հետևել մարգարեի խորհուրդներին, այդ իսկ պատճառով ծնողներն այդ կանոնները պետք է սովորեցնեն երեխաներին մանկուց»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ թույլատրվում է ձախ ձեռքով ուտել և խմել «ֆիզիկական թերությունների» դեպքում: Ավելի վաղ «Դիյանեթ»-ը հայտարարություն էր տարածել ամուսնալուծության մասին, որի համաձայն՝ ամուսինները կարող են ամուսնալուծվել հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, եթե ամուսինը 3 անգամ արտաբերի «talak» բառը (արաբերենով՝ «ամուսնալուծություն»): Սակայն կինը պետք է համոզվի, որ հաղորդագրությունն ուղարկել է հենց ամուսինը: Մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ ամուսինը, որը կնոջը քույր կամ մայր կանվանի, համարվում է ամուսնալուծված: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
