Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան օրն է

444
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 12:05
Այսօր Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան օրն է

Այսօր Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Ռոնալդուն մարզական կարիերան սկսել է «Անդորինյա»-ում, որտեղ 2 տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Նասիոնալ»։ 1997 թվականին տեղափոխվել է Պորտուգալիայի առաջատար ակումբներից մեկը՝ «Սպորտինգ»։ 2003 թվականին նա գրավել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը։ Արդյունքում անգլիական ակումբը Ռոնալդուի համար վճարել է 12 մլն ֆունտ սթերլինգ։ 2009-ին Ռոնալդուն 80 մլն ֆունտ սթերլինգի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։