Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Իսպանիայում 14-ամյա ֆուտբոլիստ է մահացել

372
Կիրակի, 04 փետրվարի, 2018 թ., 19:05
Իսպանիայում 14-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Իսպանիայի 13-14 տարեկանների առաջնությունում հանդես եկող «Ալսիրա» թիմի 14-ամյա ֆուտբոլիստ Նաչո Բարբերան մահացել է հանդիպման ընթացքում։ Նա կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին։ Բարբերան անհապաղ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Մահվան պատճառը սրտի կանգն է։ Մինչ ողբերգությունը տղան չի ունեցել սրտի խնդիրներ։