ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում
![]() ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվել են Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ռազմական միջամտության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ 2012-ին ընդունված «Մագնիտսկու օրենքի» շրջանակներում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: Պարբերականը նշում է, որ պատժամիջոցները կսահմանվեն թուրք որոշ նախարարների և քաղաքական գործիչների նկատմամբ: «ԱՄՆ կառավարությունն անհրաժեշտ է համարում Թուրքիային կանգնեցնելու համար միջոցներ ձեռնարկել, սակայն, միևնույն ժամանակ, փորձում է կանխել սիրիական տարածքում թուրք-ամերիկյան բախումը»,- ասվում է Hurriyet-ի հոդվածում: Պարբերականը նշում է, որ Թուրքիային պատժելու համար Կոնգրեսն այժմ աշխատում է «Մագնիտսկու օրենքի» վրա, որով ԱՄՆ կառավարությանը թույլատրվում է պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների հետ կապ ունեցող պաշտոնյաների նկատմամբ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
