Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

««Արսենալ» տեղափոխվելս կախված էր Մխիթարյանից»․ Օբամեյանգ

386
Ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ., 21:30
««Արսենալ» տեղափոխվելս կախված էր Մխիթարյանից»․ Օբամեյանգ

Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Պիեր Էմերիկ Օբամեյանգը խոսել է նոր ակումբ տեղափոխվելու մեջ Հենրիխ Մխիթարյանի գործոնի մասին։

«Երջանիկ եմ, որ կրկին հանդես եմ գալու Մխիթարյանի հետ։ Նա ինձ համար եղբոր պես է, լավ ընկեր է։ Նա մի քանի անգամ զանգահարել էր ինձ և հարցրել, տեղափոխվելու եմ, արդյոք, «Արսենալ»: Պատասխանս կախված էր Մխիթարյանից: Նա պայմանագիր կնքեց «Արսենալ»-ի հետ, ինչից հետո տեղափոխվեցի նաև ես։ Նրա տեղափոխվելը մեծ գործոն էր իմ տեղափոխության հարցում»,- նշել է Օբամեյանգը։