Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի խաղարկությանը

312
Ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ., 12:35
Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի խաղարկությանը

«Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հանդես չի գա Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում, իսկ թիմի մյուս նորեկ՝ Պիեր Էմերիկ Օբամեյանգը, կարող է մասնակցել հանդիպմանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ հանդես կգան Պրեմիեր լիգայի խաղարկությունում։ Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլում կհայտավորվի միայն Մխիթարյանը, քանի որ վերջինիս նախորդ ակումբը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ը, հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Օբամեյանգը, սակայն, չի կարողանա հանդես գալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում, քանի որ նրա նախորդ ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիա»-ն, խմբային փուլում հանդես է եկել Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլում: