Իսպանացի հայտնի մասնագետը սեմինար կանցկացնի Երևանում
338
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 16:20
![]() Փետրվարի 15-ից 18-ը Երևանում կանցկացվի մրցավարական սեմինար, որին կմասնակցեն Հայաստանի լավագույն մրցավարները: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և ՖԻԲԱ-Եվրոպայի հրավերով սեմինարը կվարի իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը: Սեմինարի ընթացքում հայ մրցավարները կսպասարկեն նաև Հայաստանի մինչև 12-13 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումները, որոնք կկայանան Օլիմպավանում: Ֆերնանդո Գարսոնը փորձառու մրցավար է, որը վերջին տարիներին զբաղվում է մրցավարների վերապատրաստմամբ՝ համագործակցելով ՖԻԲԱ-ի և Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի հետ: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
