Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը վերջին տուրից առաջ հավասարվեց առաջատարներին

297
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 12:15
Արոնյանը վերջին տուրից առաջ հավասարվեց առաջատարներին

Ավարտին է մոտենում Ջիբրալթար Մասթերս մրցաշարը: Երեկ կայացած 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող Սեթուրամանի նկատմամբ և միավորներով հավասարվեց մրցաշարի 4 առաջատարներին՝ Հիկարու Նակամուրային, Մաքսիմ Վաշյե Լագրավին, Ռիչարդ Ռապորտին և Դանիիլ Դուբովին, ովքեր 9-րդ տուրի իրենց պարտիաներն ավարտել էին հաշտությամբ: Վերջին տուրից առաջ հենց այս 5 շախմատիստներն են 7-ական միավորով գլխավորում աղյուսակը: Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Հիկարու Նակամուրայի հետ, Մաքսիմ Վաշյե Լագրավը՝ Ռիչարդ Ռապորտի, իսկ Դանիիլ Դուբովի մրցակիցը կլինի 6.5 միավոր վաստակած Լե Քուան Լիեմը:
Մրցաշարում մեր մյուս պատվիրակը՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը, 9-րդ տուրում նույնպես հաղթանակ է տոնել և իր ակտիվում ունի 5 միավոր, ինչը բավականին լավ արդյունք է Մկրտչյանի համար նման հզոր կազմ ունեցող մրցաշարում: Մեր շախմատիտուհին այս պահին 9 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: